‘Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ’

919

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը նոյեմբերի 15-21-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 երկրաշարժ՝ 3 բալ և ավելի ուժգնությամբ: Նոյեմբերի 17-ին 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 13 կմ հարավ-արևելք և 9 կմ հարավ: 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Վայք քաղաքից 20 կմ հարավ-արևելք: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել են ՍՊԱԾ-ից: 

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 9 երկրաշարժ: Նոյեմբերի 16-ին և 17-ին 4-5 բալ և 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից համապատասխանաբար 21 կմ և 17 կմ հյուսիս-արևմուտք: Նոյեմբերի 21-ին 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Մինգենչաուր քաղաքից 17 կմ հարավ-արևելք: Նոյեմբերի 16-ին և 19-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Կարս քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք և Իրանի Խոյ քաղաքից 58 կմ հյուսիս-արևելք: Սեյսմիկ ակտիվությունը Իրանի հյուսիս-արևմուտքում շարունակվում է: Ս.թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցած հիմնական ցնցմանը նշված ժամանակահատվածում հաջորդել է 4 հետցնցում (3.4-ից 5.1 մագնիտուդով):

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք ուժեղ երկրաշարժ: Նոյեմբերի 15-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Մեքսիկայի Տլալչափա քաղաքից 10 կմ արևելք: Հաջորդ օրը Ռուսաստանի Դաշնության Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 162 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Նոյեմբերի 17-ին 6.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Տոնգա կղզեխմբի տարածքում: Երկրաշարժերի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան: 

Նախորդ հոդվածը‘Քենեդիի սպանության հետաքննության դրվագներից մեկի միակ տեսագրությունը հայտնաբերվել է խոհանոցային դարակում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ընդունել է համանախագահներին’