‘Քիդմանն առաջարկում է Ֆյորտին նորից «դառնալ» իր ամուսինը ‘

927

Նիկոլ Քիդմանը ցանկանում է «Մինչ ես կքնեմ» թրիլերի հարթակում աշխատել իր էկրանային «ամուսին» Քոլին Ֆյորտի հետ: Դերասանուհին խնդրել է ֆիլմի պրոդյուսերներին նախագիծ հրավիրել Ֆյորտին, ով արդեն Քիդմանի ամուսնու դերն էր խաղացել «Երկաթուղայինը» դրամայում:

«Մինչ ես կքնեմ» դիլմի սյուժեն կառուցված է Սթիվեն Ուոթսոնի գրքի հիման վրա: Ըստ սյուժեի, կինը, (Քիդմանը) ամեն անգամ արթնանալով չի կարողանում հիշել իր ով լինելը: Նրա ամուսինը, (հնարավոր է` Ֆյորտը), պատմում է նրան, որ ինքը ծանր տրավմա է տարել եւ պետք է մնա տանը: Մի անգամ, սակայն, կինը ծածուկ գնում է բժշկի մոտ, որը նրան ձայնագրիչ է տալիս, որով նա պետք է ձայնագրի իր մտքերը, որպեսզի հետո դրանով հստակ պատկեր կազմի: Ի սարսափ իրեն, կինը իմանում է, որ իր ամուսինը, գուցեեւ իր ամուսինը չէ:

Եկող տարվանից կսկսվի ֆիլմի քասթինգը, եւ այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել, արդյո՞ք Քիդմանին ի վերջո հաջողվել է նախագիծ «ներքաշել» Քոլին Ֆյորտին:

 

Նախորդ հոդվածը‘Անտոն Շունինը առնվազն 10 օր բաց կթողնի մարզումները’
Հաջորդ հոդվածը‘«Սեւ» օր «Շախտյորի» եւ մյուս առաջատարների համար’