‘Քննիչ Ղարիբյանը կարծում է, որ Սերգեյ Մագնիտսկուն չեն սպանել ‘

613

Ռուսաստանյան Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին սպանության զոհ չէ, ըստ Interfax-ի, նման կարծիք է հայտնել ՌԴ քննչական կոմիտեի հատուկ կարեւոր գործերով քննիչ Պետրոս Ղարիբյանը:

«Ինչու եք այդպես հետաքրքրված ՄԱգնիտսկիո՞վ: Ես գիտեմ այդ գործը, նրան ոչ ոք էլ չի սպանել», — չորեքշաբթի «Էխո Մոսկվի» ռադիոկայանին եթերում հայտարարել է Ղարիբյանը

Նա նշել է, թե անձամբ չի քննել այդ գործը, բայց ծանոթ է նրա մանրամասներին:

«Ի՞նչ իմաստ ունի չեղած բանից պատմություն հորինելը: Այնտեղ սպանություն չկա, ասում եմ, չկա, չկա», — ասել է քննիչը:

Նշենք, որ իրավապաշտպանները Սերգեյ Մագնիտսկուն քաղաքական հալածանքների զոհ են համարում: «Մագնիտսկու գործը» զգալիորեն սրել է Ռուսաստանի հարաբերությունները ԱՄՆ եւ Եվրամիության հետ: Մասնավորապես, Միացյալ Նահանգները օրենքի ուժով ընդունել է «ՄԱգնիտսկու ցուցակը», համաձայն որի, իրավաբանի ձերբակալության եւ մահվան մեջ մեղավոր բոլոր ռուսաստանցի պետական եւ քաղաքական գործիչները զրկվում են ԱՄՆ մուտք գործելու իրավունքից: Ի պատասխան՝ ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն ամերիկյան քաղաքացիներին արգելում է ռուսաստանցի երեխաներ որդեգրել:  

Նախորդ հոդվածը‘Կարեն Քոչարյանը հրապարակել է քաղաքական գործիչների՝ «Ձմեռ պապին ուղղված նամակների» շարքը ‘
Հաջորդ հոդվածը‘Գալու են դժվար ժամանակներ, հայտնվելու են նոր դավաճաններ ու թշնամիներ, բայց դրանից չի տուժելու այս արդար պայքարը. Facebook-յան արձագանքներ ‘