‘Քոբեյնի կոտրած կիթառը և Պինոքիոն ցուցահանդես-աճուրդի են մասնակցել ‘

1126

Christie\’s աճուրդի տանը կայացել է կինոյի և երաժշտության պատմությանը նվիրված՝ նախադեպը չունեցող ցուցահանդես-աճուրդ, որին ներկայացված են եղել այնպիսի արժեքավոր իրեր, ինչպիսիք են Էլվիս Փրեսլիի ժամացույցը, Միք Ջագերի բեմական հագուստների հավաքածուն, Ինդիանա Ջոնսի մտրակը և այլն:

Աճուրդի ամենահայտնի նմուշներից է Nirvana խմբի բաս-կիթառահար Քրիստ Նովոսելիչին պատկանող կիթառը, որը Քուրթ Քոբեյնը կոտրում է \”Smells Like Teen Spirit\” երգի հայտնի տեսահոլովակում, գրում է The Guardian-ը:

 «Պինոքիո» մուլտֆիլմի առաջին ճեպանկարներից մեկը, որի հեղինակն է նկարիչ Գուստավ Թենգրենը, աճուրդի շրջանակներում ռեկորդ է սահմանել՝ վաճառվելով 72,3 հազար դոլարով, ինչը ներկայացված նմուշների ամենաբարձր գինն է եղել:

Ընդհանուր առմամբ՝ ցուցահանդես-աճուրդում ներկայացված է եղել 160 իր:

Նախորդ հոդվածը‘Կոտայքի մարզպետի «ինտուիցիան» հուշում է, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական հանդիպումը` դեկտեմբերի 6-7-ը ‘