‘Քոչարյանը կկալանավորվի, գործը հետ կանչվեց ՍԴ-ից’

2229

Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիելյանի, բավարարեց Դատախազության, մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդների ներկայացուցչի եւ տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները եւ որոշեց.

բեկանել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը երաշխավորությամբ փոխելու Առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացնել անձնական երաշխավորությունը, Քոչարյանի նկատմնամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, կալանքի սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքը վերցնելու պահից, անձնական երշխավորութւյան ժամանակ մուծած դրամական միջոցները վերադարձնել երաշխավորողներին,

ինչպես նաեւ, բեկանել ՍԴ դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ուղարկել դատարան՝ նոր քննության:   

Դատավորի որոշումները կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարանում: 

 

 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակությունը չի բացառում իր մասնակցության կասեցումը’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Թբիլիսիում դատարանն ազատ է արձակել 41 ձերբակալված ցուցարարների’