‘ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակությունը չի բացառում իր մասնակցության կասեցումը’

1029

Ուկրաինայի գերագույն ռադայի եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիա Իոնովան չի բացառել, որ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունները վերականգնելուց հետո ուկրաինական պատվիրակությունը կարող է կասեցնել իր մասնակցությունն այդ կազմակերպությանը:

«Պատվիրակությունը կհավաքվի և կորոշի: Սկզբունքորեն՝ մենք մեզ ռուսների հետ նույն դահլիճում չենք պատկերացնում: Մենք պարզապես կկասեցնենք Ուկրաինայի մասնակցությունը ամառային նստաշրջանին… Եվ ես չգիտեմ՝ կարելի՞ է, առհասարակ, այնտեղ վերադառնալ, եթե անկեղծ լինենք»,- Интерфакс-ին ասել է Իոնովան:

Նա տեղեկացրել է, որ ուկրաինական պատվիրակությունը երեքշաբթի օրը կարտահայտի իր բողոքը ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները վերականգնելու գործընթացի ժամանակ: «Մենք ոտքի կկանգնենք և կարտահայտենք մեր բողոքը: Եվ եթե նրանք մնան դահլիճում, ապա մենք կլքենք այն: Թող նրանք գլխավոր քարտուղարի քվեարկությունն անցկացնեն առանց Ուկրաինայի»,- նշել է Իոնովան:

Մեկնաբանելով ՌԴ պատվիրակությանը վերադարձնելու վերաբերյալ բանաձևը՝ նա նշել է. «Խորհրդարանական վեհաժողովի անդամներն ինքնասպանություն են գործում… սա հենց այդ կազմակերպության կործանման սկիզբն է»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Թրամփը մտածում է Ճապոնիայի հետ ռազմական համաձայնագիրը խզելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանը կկալանավորվի, գործը հետ կանչվեց ՍԴ-ից’