‘Քսենյա Սոբչակն իսկապես ամուսնացել է ‘

1213

Ռուս հաղորդավարուհի, ընդդմադիր գործիչ Քսենյա Սոբչակն ամուսնացել է ՌԴ ժողովրդական արտիստ Էմանուիլ Վիտորգանի որդու՝ դերասան Մաքսիմ Վիտորգանի հետ, տեղեկացնում է Эхо Москвы ռադիոկայանը:

Նորապսակներն արդեն հաստատել են այս լուրը սոցիալական ցանցերի միջոցով: «Շնորհակալ եմ բոլորից շնորհավորանքների համար»,- գրել է Սոբչակն իր Twitter-յան էջում և տեղադրել ամուսնական մատանիներով ձեռքերի լուսանկար:

 

«Ընկերներ, դա ճիշտ է: Շնորհակալ եմ շնորհավորանքների համար» գրառումով ճիշտ նույն նկարն իր Facebook սոցցանցի էջում տեղադրել է նաև Մաքսիմը: Զույգը մինչև վերջին պահը գաղտնի է պահել մոտալուտ ամուսնության լուրը:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ և և շմոլ գազի թունավորման դեպք Շենգավիթում’
Հաջորդ հոդվածը‘Դեդ Հասանի հակառակորդի դեմ քրեական գործ է հարուցվել’