‘Դեդ Հասանի հակառակորդի դեմ քրեական գործ է հարուցվել’

910

Մերձմոսկովյան ոստիկանությունը քրեական գործ է հարուցել թմրանյութերի հայտնաբերման փաստով, որը առգրավվել է «Ջեմո» մականունով «օրենքով գող» Ջեմալ Միքիլաձեի ձերբակալման ժամանակ, հաղորդում է РИА Новости-ին:

Միքիլաձեն ձերբակալվել է փետրվարի 1-ին Մերձմոսկովյան Օդինցովոյի շրջանի Սոլոսլովո գյուղի մասնավոր մի տանը: Գործողությունն իրականացրել է տեղի ոստիկանությունը՝ ԱԴԾ-ի հետ համատեղ: Ի թիվս տարբեր իրերի՝ կացարանում հայտնաբերվել է  ձեռքի երկու նռնակ, ինչպես նաև՝ 4-5 գրամ վառ գույնի փոշի: Փորձաքննությունը պարզել է, որ փոշին պարունակել է 0,37 գրամ կոկաին:Այդ առթիվ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի ապօրինի ձեռք բերման և պահման փաստով:

1975 թ. Հարավային Օսիայում ծնված Ջեմալ Միքիլաձեն համարվում է «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) թշնամիներից մեկը: Հիշեցնենք, որ Դեդ Հասանը Մոսկվայի կենտրոնում սպանվեց հունվարի 16-ին: Վարկածներից մեկի համաձայն՝ Դեդ Հասանի սպանության պատվիրատուն կարող է լինել հենց Ջեմոն, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քսենյա Սոբչակն իսկապես ամուսնացել է ‘
Հաջորդ հոդվածը‘Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը խախտել է հրադադարը շուրջ 250 անգամ’