‘Քվենտին Տարանտինոն մտադիր է վեպեր գրել ‘

779

The Hollywood Reporter պարբերականի կազմակերպած ամենամյա կլոր սեղանի ժամանակ Քվենտին Տարանտինոն ոչ միայն կիսվել է ռեժիսորական արհեստի մասին իր մտքերով, այլեւ պատմել է, թե ինչով է զբաղվելու, երբ դադարելու է ֆիլմեր նկարել:

«Թոշակի անցնելուց հետո» «Քրեական պատմությունների» (Pulp Fiction) հեղինակը մտադիր է վեպեր, սցենարներ ու կինոքննադատական հոդվածներ գրել: Միեւնույն ժամանակ, Քվենտինը նշել է, որ, եթե «Սպանել Բիլին»-ի նման մի սյուժե հղանա, ամենայն հավանականությամբ, լիամետրաժ ֆիլմի փոխարեն կնախընտրի վեցժամանոց փոքր սերիալ նկարել HBO հեռուստաընկերության համար, քանի որ «հեռւստանախագծերում չկա այն շտապողականությունը, որն առկա է Հոլիվուդում, եւ ոչ ոք հեղինակին չի ստիպում զոհաբերել լավ գաղափարները՝ բոլոր գործողությունները ստանդարտ ֆիլի շրջանակներում սեղմելու համար»:   

Հիշեցնենք, վերջերս Տարանտինոն հայտարարել է, որ կդադարի ֆիլմեր նկարել տասներորդ նկարահանած ֆիլմից հետո, քանի որ չի ցանկանում հասնել գաղափարների ճգնաժամի տարիքին եւ դառնալ ծաղրի առարկա, ինչպես եղել է շատ ու շատ ռեժիսորների դեպքում:  

 

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում փորձում են ձերբազատվել ուրիշի փոխարեն քվեարկելու պրակտիկայից ‘
Հաջորդ հոդվածը‘Փարիզում գողացել են Դելակրուայի նկարը ‘