‘Քրեական աշխարհի պարագլուխները Տրոեկուրովյան գերեզմանատանը Դեդ Հասանին հրաժեշտ են տվել գիշերով’

680

Մոսկվայի իրավապահ մարմինները վերահսկել են իրադրությունը Տրոեկուրովյան գերեզմանատանը, որտեղ անցյալ գիշեր քրեական աշխարհի պարագլուխները հրաժեշտ են տվել սպանված Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան), Интерфакс-ին հաղորդել է իրավապահ մարմինների անանուն աղբյուրը: «Իրավապահ մարմինների աշխատակիցները հետևել են, որպեսզի այդ միջաոցառման ընթացքում թույլ չտան հնարավոր բախումներ»,- նշել է լրատվական գործակալության զրուցակիցը: Ուսոյանի դին հարազատներին էր հանձնվել հինգշաբթի երեկոյան:

Մեկ այլ աղբյուր Интерфакс-ին հաղորդել է, որ հրաժեշտի արարողությունը տևել է ողջ գիշեր: «Դա սովորակն երևույթ է. օրենքով գողերը և քրեական հեղինակությունները, որպես կանոն, թաղման արարողությանը չեն մասնակցում, այլ իրենց ընկերոջը հրաժեշտ են տալիս թաղման նախօրեին՝ գիշերը», -ասել է գործակալության զրուցակիցը:

Ասլան Ուսոյանի թաղման արարողությունը տեղի կունենա իր հայրենի Վրաստանում՝ այդպես են որոշել քրեական հեղինակության հարազատները:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի քարոզարշավը կսկսվի Ավանից’
Հաջորդ հոդվածը‘Կկազմակերպվի «Պայքար անորակ շտեմարանների դեմ» բողոքի ակցիա ‘