‘Սերժ Սարգսյանի քարոզարշավը կսկսվի Ավանից’

1091

Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեկ երեկոյան կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը»` նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկել են առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավի կազմակերպչական հարցեր:

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունվարի 21-ից Երևանի Ավան վարչական շրջանից, որից հետո այն շարունակվելու է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Այլ ուղղությունների մասին խոսելը ՀՀԿ խոսնակը վաղ համարեց, սակայն ընդգծեց, որ ՀՀԿ-ի քարոզչական խմբերը կլինեն հանրապետության բոլոր բնակավայրերում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ Ազգային ժողովը 2012 թ. չորրորդ եռամսյակում ստացել է 1876 նամակ’
Հաջորդ հոդվածը‘Քրեական աշխարհի պարագլուխները Տրոեկուրովյան գերեզմանատանը Դեդ Հասանին հրաժեշտ են տվել գիշերով’