‘Քրիստոնյա լինելն անվտանգ չէ’

941

Մեկ տարվա ընթացքում հավատքի համար զոհված քրիստոնյաների թիվը կրկնապատկվել է: 2013 թ.նահատակվել է ավելի քան երկու հազար հավատացյալ, մեծ մասը՝ սիրիացիներ: Այս տվյալները հրապարակել է Open Doors կազմակերպությունը, որն աջակցում է հալածյալ քրիստոնյաներին:

Open Doors-ի զեկույցը կազմվել է զոհվածների վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա, իսկ դա նշանակում է, որ իրականում զոհերը կարող են շատ ավելի լինել:

Բացի Սիրիայից, որտեղ չի դադարում քաղաքացիական  պատերազմը, քրիստոնայաների  համար անվտանգ չէ նաև Իրաքում, Աֆղանստանում, Հյուսիսային Կորեայում և Սոմալիում:

Զեկույցի համաձայն՝ վտանգավոր համարվող 50 երկրներից 36-ում քրիստոնյաներին հետապնդում են իսլամիստական գրոհայինները:

Քրիստոնեությունը աշխարհի ամենամեծ կրոնն է հետևորդների թվով՝ ավելի քան երկու միլիարդ: Սակայն քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ են արձանագրվել աշխարհի 111 երկրներում: Առայժմ աշխարհի քիչ առաջնորդներ են հանդես եկել քրիստոնյաների պաշտպանությամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Քենտրբերյան արքեպիսկոպոսը և արքայազն Չարլզը, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Թոխատյան. Կառավարությունն ուրիշ բանով պետք է զբաղվի — ԳԱԼԱ’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ժպիտը ‘