‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կառաջադրի Դեբորա Լի Ջեյմսի թեկնածությունը երկրի ռազմաօդային ուժերի նախարարի պաշտոնում, հաղորդել է Reuters-ը: Նախարար դառնալու համար՝ Օբամայի կողմից առաջադրվելուց հետո Ջեյմսի թեկնածությունը պետք է հավանության արժանանա Սենատում: Հաստատման դեպքում Դեբորա Լի Ջեյմսը կդառնա երկրորդ կինը երկրի պատմության ընթացքում, որն զբաղեցնում է այդ պաշտոնը. 1994-1997 թթ. ՌՕՈՒ նախարար է եղել Շեյլա Ուիդնելը:
1993-ից 1998 թթ., երբ նախագահի պաշտոնում Բիլ Քլինթոնն էր, Ջեյմսը եղել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար: Այժմ նա Պենտագոնի և ամերիկյան հատուկ ծառայությունների ամենախոշոր կապալառուներից մեկի ՝Science Applications International Corporation-ի աշխատակից է:
ՌՕՈՒ-ի նախարարի պաշտոնը թափուր է հունիսի 21-ից, երբ այն լքեց հինգ տարի գերատեսչությունը ղեկավարած Մայքլ Դոնլին, փոխանցում է lenta.ru-ն:
‘