‘
Օբաման առաջին բանավեճում իր պարտությունը բացատրել է «ավելորդ քաղաքավարությամբ»
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման նախորդ շաբաթ տեղի ունեցած առաջին նախընտրական հեռուստաբանավեճում իր անհաջողության պատճառը համարել է իր «ավելորդ քաղաքավարությունը»:
«Արդարացի կլինի, եթե ես ասեմ, որ չափից դուրս քաղաքավարի եմ եղել: Պարզապես երբեմն դժվար է անընդհատ կրկնել՝ դուք ճիշտ չեք ասում»: Բայց բարեբախտաբար, սա առաջին բանավեճն էր: Եվ արդեն ամենայն հավանականությամբ կարելի է ասել, որ հաջորդ բանավեճն ավելի ակտիվ կլինի», — ռադիոհարցազրույցի ժամանակ ասել է Օբաման:
Ամբողջությամբ ԱՄՆ ներքին քաղաքականությանը նվիրված նախորդ բանավեճի ժամանակ Օբաման ասել է, թե Ռոմնին անիրականանալի խոստումենր է տալիս՝ խոսելով հարկերի նվազեցման եւ բյուջեի դեֆիցիտի կրճատմանը զուգահեռ պաշտպանական ծախսերի ավելացմանը զուգահեռ:
Գործող նախագահը վստահեցրել է, թե հանգիստ է վերաբերվում բանավեճից հետո իր եւ Ռոմնիի վարկանիշերի միջեւ տարբերության նվազման փաստին: Նա նշել է, թե հենց սկզբից նախապատրաստվել է լարված պայքարի, չնայած, որ «Ռոմնիի թույլ տված բազմաթիվ սխալները շատ ընտրողների մոտ տպավորություն են գործել, թե գալիք ընտրություններն անցնելու են առանց ինտրիգի»:
‘