Օբամեյանգ. «Հիանալի կլինի, եթե Կլոպը գլխավորի «Բարսելոնան»»

294

Ֆրանսիական «Մարսելի» գաբոնցի կենտրոնական հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նշել է, թե որ ակումբի կազմում կցանկանար տեսնել Յուրգեն Կլոպին «Լիվերպուլից» հեռանալուց հետո.

«Կլոպը ցանկացած թիմի տալիս է ամեն ինչ, ներդնում ամբողջ ուժերը: Նա իսկապես հիանալի մասնագետ է: Եթե «Բարսելոնան» հնարավորություն ունի աշխատել Յուրգենի հետ, ապա դա, իհարկե, լավ տարբերակ է կողմերի համար: Դորտմունդի «Բորուսիայում» ինձ շատ լավ էի զգում նրա գլխավորությամբ: Հիանալի կլինի, եթե Կլոպը գլխավորի «Բարսելոնան»»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Goal-ը:

34-ամյա ֆուտբոլիստը գերմանացի մասնագետի գլխավորությամբ 2013-15 թթ. հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»: Օբամեյանգը 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Նախորդ հոդվածըԻսպանական ֆուտբոլում բողոքի ալիք է բարձրանում
Հաջորդ հոդվածըԱսիայի գավաթ․ Կատարի թիմը հաղթեց Իրանին եւ եզրափակիչում է