‘
«Օդային տրանսպորտի ոլորտի կայացումը թույլ կտա նոր տեմպեր հաղորդել հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչպես նաև ավելացնել զբոսաշրջիկների հոսքը»,- այսօր ԼՂՀ ԱԺ-ում հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը`կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ: Նա նշել է, որ քաղաքացիական ավիացիայի բնագավառում քաղաքականությունն ուղղված կլինի առաջին հերթին Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ օդային կանոնավոր կապի ապահովմանն ու զարգացմանը, ինչպես նաև` այլ ուղղություններով օդային հաղորդակցությունների ստեղծմանը, ուղևորների, ուղեբեռների, փոստի արագ և անվտանգ փոխադրումների կազմակերպմանը:
‘