‘
Գերմանիայի հավաքականի գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը վստահություն է հայտնել, որ գերմանական թիմերից մեկը կհասնի մինչեւ 2012/13 Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Վստահ եմ, որ գերմանական թիմերից մեկը լինելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Գերմանական ֆուտբոլն այժմ վերելք է ապրում. ակումբները մրցաշարում առաջ շարժվելու հիանալի հնարավորություններ ունեն:
Ինձ մի փոքր զարմացրեց Դորտմունդի «Բորուսիան»: Դա երիտասարդ թիմ է, որը կարողացավ հաղթել «Ռեալին» եւ «Մանչեսթեր Սիթիին»՝ ակումբների, որոնք խաղացողների վրա հսկայական գումարներ են ծախսում»,- Բիրհոֆի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
‘