Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին նորից սեռական ոտնձգության մեղադրանք են ներկայացրել

62936

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին սեռական ոտնձգությունների նոր մեղադրանքներ են ներկայացվել, հաղորդել է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Դոմինգոյի հասցեին իսպանական La Sexta հեռուստաալիքի եթերում մեղադրանքներ է ներկայացրել ոմն երգչուհի։ Հայտնվելով «մութ կերպարանքով»՝ նա պատմել է, որ 2000-ական թթ․ Դոմինգոն, իբր, խնդրել է դիպչել իրեն Իսպանիայի թատրոնում, մեկ այլ անգամ էլ փորձել է համբուրել։

Երգչուհին հայտարարել է, որ չի դիմել իր ղեկավարներին կամ իշխանություններին։ «Նա Դոմինգոն է։ Նա անձեռնմխելի է»,- ասել է նա։

Դոմինգոյի շուրջ սկանդալ է ծավալվել 2019 թ․ օգոստոսին, երբ ինը կանայք նշանավոր օպերային երգչին սեռական ոտնձգությունների մեղադրանք են ներկայացրել։ Նրանք հայտարարել են, որ 30 տարի շարունակ Դոմինգոն իրեն անվայել է պահել հարդասենյակներում, փորձել է համբուրել։ Ավելի ուշ ևս 11 կանայք են հանդես եկել նույնպիսի մեղադրանքով։ Դոմինգոն հերքել է այդ ամենը։

Եվրոպական շատ թատրոններ հրաժարվել են նրան բեմ տրամադրել։ Արդյունքում՝ Դոմինգոն հեռացել է Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնից, որտեղ աշխատում էր 20 տարի։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆեթանյահուի գրասենյակը կասկածելի փաթեթ է ստացել
Հաջորդ հոդվածըԹուրքիան Շվեդիային սպառնում է «շատ ավելի լարված հարաբերություններով»