‘Օսկանյանի փաստաբանը համոզված է, որ Հանթսմանները խոսելու են ‘

684

Այս պահին նման տեղեկություն չունեմ, թե Հանթսմանները հանդես կգան հայտարարությամբ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դատապաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկությունները, թե առաջիկայում Հանթսմանները հանդես կգան հայտարարությամբ, և Օսկանյանի գործը կկարճվի: Մեր դիտարկմանը, թե մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ինքը հայտարարել էր, որ «Հանթսմանները կխոսեն, ու դա կլինի ամպրոպի նման», փաստաբանն այսպես արձագանքեց.

«Ես մնում եմ նույն համոզմունքին»: Մեր հարցին, թե որտեղի՞ց է այդքան վստահ,  նա չցանկացավ պատասխանել:

Նշենք, որ պաշտպանն օրերս դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան՝ Օսկանյանի դեմ հարուցված քրգործը կարճելու միջնորդությամբ, սակայն վճռաբեկը այն մերժել էր: Այն հարցին, թե ինչ հիմնավորմամբ են մերժել, դատապաշտպանն ասաց՝ ոչ մի հիմնավորում էլ չկա: Պատրաստվում են բողոքարկել որոշումը ու դրանից «ոչ մի լավ բան չեն ակնկալում»:

Նախորդ հոդվածը‘Բազմաթիվ անօթևան մարդիկ, հոսանքազրկված բնակավայրեր, ռադիոակտիվ աղետի վտանգ. «Սենդի» փոթորիկն անցնում է ԱՄՆ-ով ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. 2013 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք սկզբունքների վրա’