‘Օրը պատմության մեջ’

601

1667 թ. – ռուս-լեհական պատերազմի ժամանակ կնքվեց Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևըժամանակավորապես մտավ ցարական Ռուսաստանի կազմի մեջ:
1882 թ. – ծնվել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ԱՄՆ-ի նախագահ, 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում (մահ. 1945թ.):
1896 թ. – Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետոՀալեպում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը ետ էին քաշում Զեյթուն գավառից:
1933 թ. – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Գերմանիայիիշխանությունը հանձնեց ֆաշիստներին, Ադոլֆ Հիտլերը նշանակվեց կանցլեր:
1937 թ. – ծնվել է Բորիս Սպասկին, ռուս նշանավոր շախմատիստ, շախմատիաշխարհի 10-րդ չեմպիոն:
1964 թ. – ծնվել է Պետրոս Ղևոնդյանը, հայ ազտամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը (զոհվել է 1994 թ.):
1969 թ. – The Beatles բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվեց իր վերջին համերգը:
2001 թ. – Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:

Նախորդ հոդվածը‘Աշոտյանը խլել է ԵՊԲՀ-ի Դիլիջանի հանգստյան տունը. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին. վարորդը մահացել է’