‘«Օրինաց երկիր» կուսակցության համագումարը կանցկացվի դեկտեմբերի 22-ին’

553

Նոյեմբերի 1-ն տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը:

ՕԵԿ մամլո ծառայության փոխանցմամբ՝ քաղխորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշում է ընդունել «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարն անցկացնել սույն թվականի դեկտեմբերի 22-ին:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղխորհրդին է ներկայացրել վերջերս Ռուսաստանի Դաշնություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծել դրանց կարևորությունը, ինչը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի անվտանգության ամրապնդման, այդ երկրների հետ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցության խորացման և զարգացման գործում:

Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ ՉԺՀ-ում պաշտոնապես հայտարարվել է ՕԵԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև միջկուսակցական համագործակցության մասին:

ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվս այս հարցերի, քննարկել է ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի միլիոնատերը փորձել է Իրանին վաճառել ՀՕՊ-ի ուժակուտակիչներ’
Հաջորդ հոդվածը‘2013 թվականին մանկավարժների աշխատանավարձի բարձրացում չի սպասվում’