‘Բրիտանացի միլիոնատերը փորձել է Իրանին վաճառել ՀՕՊ-ի ուժակուտակիչներ’

931

 

Մեծբրիտանացի միլիոնատեր Քրիստոֆեր Թեփինն ամերիկյան Թեքսաս նահանգի դատարանում երեկ խոստովանել է, որ փորձել է Իրանին վաճառել զենիթահրթիռային համալիրների բաղադրամասեր, հաղորդում է Рейтер գործակալությունը՝ հղում անելով տեղի դատախազությանը:

Ըստ մեղադրանքի՝ 66-ամյա գործարարը, որն իր ունեցվածքը կուտակել է բեռնափոխադրումներ իրականացնելու ճանապարհով, 2005-2007 թթ. մտադիր է եղել Իսլամական Հանրապետություն տեղափոխել արծաթե ու ցինկե մի քանի ուժակուտակիչներ (ակումուլյատոր), որոնք կարող են օգտագործվել որպես ամերիկյան զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներ: «Թեփինը երդման տակ խոստովանեց, որ փորձել է Իրան ոտեղափոխել ռազմական կարևոր սարքեր: Նման կերպ գործելով՝ նա սպառնալիք է ստեղծել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ազգային անվտանգությունը»,- հայտարարել է դատախազը:

Ավելի վաղ բրիտանացի միլիոնատերն իրեն մեղավոր չէր ճանաչել, սակայն հետո փոխել է դիրքորոշումը՝պատիժը մեղմացնելու վերաբերյալ հետաքննության հետ ձեռք բերված  համաձայնության շրջանակներում. այժմ Թեփինին սպառնում է 11 հազար դոլարի տուգանք և 33 ամսվա կալանք:

Նախորդ հոդվածը‘Ազատ է արձակվել հույն մեծահարուստների ցուցակը հրապարակած լրագրողը ‘
Հաջորդ հոդվածը‘«Օրինաց երկիր» կուսակցության համագումարը կանցկացվի դեկտեմբերի 22-ին’