‘Օրվա համառոտ ամփոփում’

642

Այսօր Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցավ  բողոքի ակցիա` ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին անդամակցելու միանձնյա որոշման: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի օրակարգում էր հետ ստորագրված երեք պայմանագրերը` գազի սակագնի, ներկրվող նավթամթերքները մաքսատուրքից ազատելու, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառելու վերաբերյալ համաձայնագրերը վավերացնելու հարցը: 

ԱԺ-ի դիմաց հավաքված մի խումբ ակտիվիստներ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար դուրս են եկել փողոց, փակել երթեւեկությունը, ինչի հետևանքով բախում է տեղի ունեցել նրան և ոստիկանների միջև:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում գազային համաձայնագրերը որակել է պետական դավաճանությանը հավասար գործարք: Իսկ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ գրեթե չի կասկածում, որ կառավարությունը որեւէ ձեւով չի մասնակցել այս համաձայնագրի քննարկումներին. ռուսական կողմը պաշտպանելով իր երկրի տնտեսական, եւ քաղաքական շահերը՝ այս կառավարարությանը ուղղակի առաջարկել է իր շահերը պաշտպանող տեքստ եւ կառավարությունն ուղղակի ստորագրել է վասալային այս վեքսիլի տակ: 

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ կոչ արեց ԱԺ-ին չքվեարկել, քանի դեռ չեն ծանոթացել Հայռուսգազարդի եւ Գազպրոմի միջեւ ստորագրված բոլոր 22 արձանագրություններին:  

Գագիկ Ջհանգիրյանը իր հերթին հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունները կվաճառեն ողջ Հայաստանը: Նա հարցով դիմեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին:

Քննարկված բոլոր հարցերի քվեարկությունը նշանակվեց երկուշաբթի օրը` դեկտեմբերի 23-ին: ԱԺ Դեմիճյան մուտքի մոտ հավաքված ժողովուրդը ՀՀԿ եւ ՕԵԿ-ական պատգամավորներին դիմավորեց սուլոցներով եւ «դավաճան» բառերով: 

Այսօր դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին, ում վրա համաներումը արդեն իսկ կիրառվել էր:

ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները այսօր շրջափակել են Կիևի Անկախության հրապարակը, որպեսզի Կիևի կենտրոնում հավաքված ընդդիմադիր ցուցարարների և իշխող Ռեգիոնների կուսակցության կողմնակիցների միջև բախումներ թույլ չտան:

Ցավալի նորություններ Սիրիայից. կառավարական ուժերն արդեն յոթներորդ օրն է՝ ռմբակոծում են Հալեպի շրջանը: Գրոհների արդյունքում, ենթադրաբար, զոհվել  են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: 

Այսօր Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու վերաբերյալ հարամանագիրը: Ազատ արձակված Խոդորկովսկին արդեն Գերմանիա է հասել, իսկ այնտեղից պատրաստվում է մեկնել Շվեյցարիա: 

Չմոտանանք նաև մեր այսօրվա խմբագրականի մասին:

Նախորդ հոդվածը‘Մեր գլխավոր խնդիրը ռեժիմի տապալումն է’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’