‘Օրվա ցիտատը Facebook-ից. Ազգագրագետ. առանց արխիվային նյութի պատմություն կերտելը` սովետական դպրոցի ձեռագիրն է ‘

1438

ԵՊՀ դասախոս, ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է մեր կայքում հրապարակված նյութին, որտեղ ներկայացրել էինք ԵՊՀ Պատմության ֆակուլտետի կողմից հրատարակված «Հայոց Պատմություն» դասագրքին, որտեղ լիովին խեղաթյուրված են ներկայացվել 2008 թվականի նախագահական ընտրություններն ու մարտիմեկյան սպանդը:
Ազգագրագետը գրել է. «Մինասյանի Էդիկի այդ գիրքը ես չեմ կարդացել, բայց եթե քոմենթները համապատասխանում են իրականությանը, ապա դա գիտական չի կարող կոչվել, քանի որ գոյություն ունի ակադեմիական հստակ մոտեցում, ըստ որի` պատմության ոլորտում որևէ տեքստ չի կարող համարվել գիտական, եթե այն գրված չէ խնդրին վերաբերող արխվային նյութի համակողմանի ուսումնսիրվածության հիման վրա: Այդ պատճառով էլ հինգ-տաս տարվա իրադարձությունները գիտական հանրության մեջ ընդունված չէ մեկնաբանել պատմական տեքստերում: Պատմական ամենաթարմ իրադարձությունը, որը կարող է մեկնաբանվել տեքստում, պետք է համապատասխանի արխիվների գաղտնազերծման ու բացելու վերջին տարեթվին: Որքան հայտնի է` 2008 թվականի իրադարձությունների վերաբերյալ արխիվները գաղտնազերծված ու բաց չեն, հետևաբար, և որևէ պատմաբան այդ մասին գիտական տեսքտ գրելու իրավունք չունի: Դրա համար կան տվյալների հավաքագրման այլ մեթոդաբանության հիման վրա գիտական տեքստեր ու մեկնաբանություններ ներկայացնող այլ գիտակարգեր՝ սոցիոլոգիան, սոցիալ/մշակութային մարդաբանությունը, քաղաքագիտությունը և այլն»: Ի դեպ, նա նաեւ հավելել է, որ «առանց արխիվային նյութի պատմություն կերտելը`սովետական դպրոցի ձեռագիրն է» «Սովետը արդեն քսան տարի է չկա, իսկ մեթոդը դեռ կենդանի է: Դրա վերջն էլ է պետք չէ տալ: Մի խոսքով, գործ շատ կա Հայաստանում, ժողովուրդ: Ֆակուլտետը հիմնովին թարմացման կարիք ունի»,- գրել է ազգագրագետը:

Նախորդ հոդվածը‘«Միսս Մոլորակ-2012». հաղթել է գեղեցկուհին Չեխիայից. Գեղեցկուհիների ֆոտոսեսիան լողազգեստներով (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» խաչ քաշեց, կանգնեց’