‘Օրվա ցիտատը Facebook-ից. Գարիկ Մանուկյան. Էս ձեր գդալը, էս ձեր բորշչը ‘

1115

«Ֆեյսբուքի» իր էջում քաղաքացի Տաթեւ Եսայանը, փետրվարի 18-ի ընտրություններին չմասնակցելու՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման մասին գրում է.

«Ուրախ եմ նախագահիս համար, ուրախ եմ, որովհետև հիմա կգնա ու իրա սիրած գործով կզբաղվի: Ուրախ եմ, համ էլ, որ \”ամայացնողը\” ասպարեզից մի կողմ քաշվեց ու հիմա կտեսնենք, թե ինչ կլինի:)»

Հարութ Ուլոյանն էլ նշում է.

«Էլ մի անիմաստ խորը-փիլիսոփայական վերլուծություններ արեք, միևնույնն ա, Լևոնը շատ դիպուկ ա պնդել, որ ինչ պատճառ էլ մատնանշեր չառաջադրվելու համար, միևնույնն ա, մեր ՑԻՆԻԿ իրականության մեջ դրան շատ քչերը կհավատային»:

Իսկ Գարիկ Մանուկյանը հակիրճ գրառում է արել. «էս ձեր գդալը, էս ձեր բորշչը»:

 

Նախորդ հոդվածը‘Դաշնակցությունը որոշել է ընտրություններին մասնակցության իր ձեւաչափը ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Գասպարյան vs. Վովա Գասպարյան ‘