‘Օրվա ցիտատը Facebook-ից. Զարուհի Հովհաննիսյան. Հայտնվել ենք բարիկադների տարբեր կողմերում ‘

1147

Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Այսօր ես համալսարանի պատին էի փակցնում «ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան, Դու\’ք խավարամիտ եք ու այդպես էլ խավարի մեջ կմնաք» բովանդակությամբ թռուցիկներ ու հենց աչքիս առաջ դա պոկեցին: Ու ամենացավոտն այն է, որ իմ ամենասիրելի ընկերներից մեկն էր ինձ համոզում, որ էդպիսի բան չանեմ: Մենք միասին սովորել ենք Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների դպրոցում ու շատ ջերմ ընկերներ էինք այդ տարիներին: Հիմա հայտնվել ենք բարիկադների տարբեր կողմերում: Ինչ բան է կյանքը. ինքը՝ դասախոս, ես՝ ակտիվիստ»:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում հայ եղբայրները դատապարտվել են «աղջիկ փախցնելու» համար ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսգրանիցայի» ղեկավարին ‘