‘Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսգրանիցայի» ղեկավարին ‘

871

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովին:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, դինամիկ զարգանում են և գտնվում են բարձր մակարդակի վրա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ներկայացուցչության բացումից հետո ՀՀ սահմանային ենթակառուցվածքների ու անցման կետերի արդիականացման աշխատանքների իրականացման գործում «Ռոսգրանիցա»-ի աջակցության և այդ գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Զարուհի Հովհաննիսյան. Հայտնվել ենք բարիկադների տարբեր կողմերում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռամիրես. Ինքս եմ լսել, թե ինչպես է Կլատենբուրգը Օբի Միկելին անվանել «կապիկ»’