‘Օրվա ցիտատը Facebook-ից. Մարիամ Հովհաննիսյան. Գոհարներ գրաբարի իջեւանյան բարբառից ‘

1230

Մարիամ Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

««ՀԺ»-ի խմբագրական, 15.12.2012. «Աշոտ Զաքարյանը ըստ արժանվույնս սրբազանությամբ չի սրբագործել սրբության սրբոցը։ Մենք, իհարկե, ընդունում ենք, որ Աշոտ Զաքարյանը մահացու մեղք է գործել, որովհետեւ, իսկապես, ըստ արժանվույնս սրբազանությամբ չի սրբագործել սրբության սրբոցը»։
ՃՇՏՈՒՄՆԵՐ
1. Ո՛չ թե «ըստ արժանվույնս», այլ «ըստ արժանվույն», կամ «արժանվույնս» առանց «ըստ»-ի.
2. Ո՛չ թե «չի սրբագործել», այլ «չի սրբացրել».
3. Ոչ թե «սրբության սրբոց», այլ «սրբություն սրբոց».
Ամեն ինչ հնարավոր է քողարկել, բացի կրթության պակասը»:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քույրը քանդում է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը՞ ‘
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Ռեալը» շարունակում է մնալ Եվրոպայի լավագույն թիմերից մեկը’