‘ՖԱԹՀ-ը մահապարտների գրոհ է նախապատրաստում’

910

Մինչ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը Իսրայելի հետ խաղաղ բանակցություններ է վարում, ՖԱԹՀ-ի զինյալ թևը՝ Ալ-Աքսի բրիգադները, հայտարարում են, որ վաղվանից կսկսեն ահաբեկչական գործողություններ իրականացնել մահապարտների մասնակցությամբ: Բրիգադները երեկ հայտարարություն են տարածել, որում ասվում է, թե ղեկավարությունը «կանաչ լույս է վառել» «շահիդների գործողության» համար: Ահաբեկչական գործողություններ սկսելու պատճառը «հրեաների նեխուժումն է  Տաճարի (Սինայի) լեռ»: Ավելի վաղ Իսրայելի ոստիկանապետ Յոհանան Դանինոն հայտարարել էր, որ հրեաներն իրավունք ունեն աղոթելու Տաճարի լեռան վրա: Պաղեստինի ինքնավարությունն էլ, իր հերթին, հատարարել էր, թե այդ խոսքերը «կրոնական պատերազմի են դրդում», փոխանցում է mignews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆյուլեի խոսքերը Գալուստ Սահակյանի համար «ասնավանի» չեն’
Հաջորդ հոդվածը‘Համատարած ողբ, կամ` ինչպես «փրկել» Հայաստանը…’