‘Ֆարաջը Թրամփին խորհուրդ է տալիս՝ ինչպես հաղթել Քլինթոնին’

1566

Բանավեճում Հիլարի Քլինթոնին հաղթելու համար Թրամփը պետք է ուշադրություն չդարձնի սադրանքներին և չփորձի պաշտպանվել, կարծում է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը:

Այդ խորհուրդը Թրամփին նա տվել է CNN-ի ուղիղ եթերում: Ֆարաջի կարծիքով՝ սադրանքներին պատասխան տալն անիմաստ է, բացի այդ՝ դրա համար ժամանակ չկա:

UKIP-ի նախկին առաջնորդը հայտարարել է, որ նախագահական բանավեճերի ընթացքում պետք է դիմել ընտրողներին, որոնք նստած են իրենց տներում, այլ ոչ թե կռիվ անել ընդդիմախոսի հետ: «Թույլ մի տուր, որ քեզ զրկեն ինքնատիրապետումից»,- ասել է Ֆարաջը:

ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին: Թե Քլինթոնը և թե Թրամփը հիշեցրել են միմյանց կենսագրության սկանդալային դրվագները: Հեռուստաբանավեճի լսարանը ռեկորդային թիվ է գրանցել՝ 84 մլն մարդ:

Հաջորդ բանավեճերը կկայանան հոկտեմբերի 9-ին և 19-ին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հանրաքվե Հունգարիայում. վարչապետը հաղթանակ է տոնում ‘
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Անկախության տոնից հետո, անկախության մասին’