‘ՖԱՖ-ը հերքել է պառակտման մասին լուրերը’

688

ՖԱՖ ֆուտբոլասերների ակումբն այսօր տարածել է հաղորդագրություն, որում նշված է հետևյալը.

«Ի պատասխան տարածված հայտարարությունների՝ տեղեկացնում ենք, որ ՖԱՖ-ում պառակտում լինելու մասին նորությունները չեն համապատասխանում իրականությանը:

ՖԱՖ-ից դուրս են եկել մի խումբ երկրպագուներ, որոնք ունեն իրենց պատկերացումները ֆան շարժման մասին:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դուրս եկած անդամներին ՖԱՖ-ի կայացման մեջ ունեցած իրենց ներդրման համար և ցանկանում նորանոր հաջողություններ. բոլորս երկրպագու ենք և ցավում ենք մեր ազգային հավաքականի համար: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր երկրպագման եղանակը: ՖԱՖ-ի դռները բաց են բոլորի համար:

Իր ունեցած 5 տարիների պատմության ընթացքում ՖԱՖ-ից դուրս են եկել, հեռացվել, ինչպես նաև անդամագրվել հարյուրավոր հայ երկրպագուներ, ինչը սովորական է ֆան շարժման համար:

ՖԱՖ-ում կա 370 անդամ Երևանից, մարզերից, Արցախից և 30-ից ավել անդամ արտերկրից:

Անդամագրությունը այս պահին վերսկսվում է [email protected] հասցեի և ֆեյսբուքյան էջի միջոցով: Ակնկալում ենք նոր անդամների մեծ հոսք, քանի որ հավաքականի գերազանց խաղը պարզապես ստիպում է բոլորիս գալ մարզադաշտ և աջակցել մեր ընտրանուն:
ՖԱՖ հիմնադիր անդամներ\’ Սերգեյ Ջանջոյան, Էդգար Պետրոսյան, Նարեկ Հարությունյան, Կարեն Շաբոյան, Տիգրան Մարգարյան»:

Նախորդ հոդվածը‘Չինաստանում անչափահաս տիբեթցին ինքնահրկիզվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը ողջունել է ուրուգվայցի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Արցախ ‘