‘Ֆերգյուսոնի հեռանալու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ունի փոխարինողներ’

636

«Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ սէր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալու հեռանկարը, տեղեկացնում է Daily Mail-ը:

«Մենք առայժմ այդ հարցի շուրջ կարող ենք չմտածել, բայց մոտավորապես գիտենք, թե ինչպես տեղի կունենա նոր գլխավոր մարզիչի նշանակումը: Այդ պաշտոնի համար մենք արդեն այժմ ունենք թեկնածուների հստակ ցանկ: Այդ իսկ պատճառով, եթե Ալեքսը որոշի հեռանալ, ապա մենք պատրաստ ենք անմիջապես բանակցություններ սկսել»,- ասել է Վուդվորդը:

Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը ղեկավարում է «Մանչեսթեր Յունայթեդը» 1986 թվականից:

Նախորդ հոդվածը‘ՀՀ կառավարությունը քննարկում է իր անելիքները թուրք-սիրիական հնարավոր հակամարտության դեպքում’
Հաջորդ հոդվածը‘Ի հայտ է բերվել կյանքի տևողությունը երկարացնող հորմոն ‘