‘Ֆերնանդինյո. Մենք «Չելսիին» կհաղթենք երկու խաղերում’

810

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Չելսիի» հանդիպումից առաջ կարծիք է հայտնել, որ իրենց թիմը ի վիճակի է մրցաշարի գործող չեմպիոնի հետ խաղերում վեց միավոր վաստակել:

«Մենք հասկանում ենք, որ ծանր մրցավեճ է սպասվում: Բայց մենք «Չելսիին» կհաղթենք երկու խաղերում: Դոնեցկում հաղթանակը նկատելիորեն կմեծացնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ դուրս գալու մեր հնարավորությունները: Ամբողջ թիմը հավատում է, որ մենք ի զորու ենք հասնել մինչեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ հաղթել մրցաշարում: Գործող չեմպիոնի նկատմամբ հաղթանակը կապացուցի բոլորին, որ մեր մտադրությունները իսկապես լուրջ են»,- Ֆերնանդինյոյի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Ղուկասյանը վրդովված է’
Հաջորդ հոդվածը‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Սիրիա է ուղարկում երկրորդ փուլի հումանիտար օգնությունը ‘