‘
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Շախտյորի» հետ խաղից (3:2) վերաբերյալ նշել է, որ ուկրաինական ակումբը արժանի չէր պարտության:
«Երբ «Չելսիին» հաղթանակներ էին հարկավոր, մենք հաղթում էինք: Այդպես էր նախորդ մրցաշրջանում՝ «Վալենսիայի», «Նապոլիի», «Բարսելոնայի», իսկ եզրափակիչում՝ նաեւ «Բավարիայի» հետ:
Երեկվա հանդիպումը այս մրցաշրջանում մեր առաջին լուրջ փորձությունն էր, եւ մենք այն հաղթահարեցինք: Մեր բախտը մի փոքր բերեց. թերեւս ոչ-ոքին «Շախտյորի» հետ խաղում ավելի արդարացի հաշիվ կլիներ:
Սակայն «Չելսին» ունի այն, ինչը հնարավոր չէ ձեռք բերել ոչ մի գումարով եւ դա հիանալի է: Հաջողությունը չպետք է բաց թողնել, այն պետք է միշտ մեր կողքին լինի»,- Տորեսի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:
‘