‘ՖԻԴԵ-ի նախագահը առաջարկում է Արցախում միջազգային շախմատային հանդիպումներ անցկացնել’

611

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում շախմատային հանդիպումներ կազմակերպելու առաջարկով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին Իլյումժինովը հայտարարել է itogi.ru-ին տված հարցազրույցում:

«Եվս մեկ միտք, որն ինձ է պատկանում, վերաբերում է արաբա-իսրայելական սահմանում խաղաղության հաստատմանը: Այնտեղ նախատեսվում է տեղադրել հազար շախմատային խաղատախտակ, որոնց առջև կնստեն երեխաները: Պաղեստինի առաջնորդի` Մահմուդ Աբբասի հետ քննարկել եմ այդ գաղափարը, նա երկու ձեռքով կողմ է հանդես եկել: Իսրայելական ղեկավարությունը ևս կարծես դեմ չէ: Մնում է իրականացնել: Նույն գաղափարը տեղին կլիներ իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ կարող են խաղալ հայ և ադրբեջանցի երեխաները»,- ասել է Իլյումժինովը:

ՖԻԴԵ-ի նախագահն ընդգծել է, որ շախմատն իրականացնում է նաեւ խաղասիրական առաքելություն:

Նախորդ հոդվածը‘Յասիր Արաֆաթի դին արտաշիրմել են ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում վերականգնել են Ժվանիայի մահվան գործով քննությունը ‘