‘
Ֆիլադելֆիայում Բուքինհեմյան պալատ և Բիգ Բեն ժամացույց է հայտնվել, որոնք կարելի է տեսնել այս տարի Մեծ Բրիտանիայի խորագրով անցկացվող ծաղիկների՝ աշխարհում ամենախոշոր ցուցահանդեսում, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ավանդական ցուցահանդեսն անցկացվում է Ամերիկայի հնագույն քաղաքներից մեկում արդեն 180-րդ անգամ: Միջոցառման խորագրերը երբեք չեն կրկնվել: Ամեն տարի այստեղ են ժամանում ավելի քան 300 հազար հյուրեր և մասնակիցներ աշխարհի տարբեր ծայրերից:
Ցուցահանդեսը տեղակայված է 4 հեկտար տարածության վրա: Միջոցառման ամենահեղինակավոր հատվածը ծաղիկների տոնավաճառն է, որտեղ կարելի է հազվագյուտ սերմեր, ինչպես նաև պարտեզի ձևավորման տարբեր պարագաներ ձեռք բերել:
‘