Ֆինլանդիայի ԱԳՆ-ն կասեցնում է հյուպատոսության աշխատանքը

212
Young dad cannot stand baby crying

«Արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես փակել Սանկտ Պետերբուրգում Պետրոզավոդսկի հյուպատոսական բաժինները»,- ասվում է Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆինլանդիայի ԱԳՆ-ն առայժմ Պետրոզավոդսկում հյուպատոսություն պահելու անհրաժեշտություն չունի, քանի որ այս պահի դրությամբ տարածաշրջանում նրա խնդիրները զգալիորեն կրճատվել են։ Գերատեսչությունը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում բաժնի աշխատանքները կվերականգնվեն։

Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության գրասենյակը Պետրոզավոդսկում բացվել է 1990 թ․։ Բաժինն զբաղվում էր միգրացիոն հարցերով, երկկողմ կապերի զարգացմամբ, միջտարածաշրջանային և տրանսպորտային համագործակցությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիա․ Ինչ կլինի, եթե ընտրություններում հաղթի ընդդիմությունը
Հաջորդ հոդվածըԳերմանիայում սկանդալ է ծագել, երբ ԶԼՄ-ն հրաժարվել է «մայր» բառից