‘Ֆիննախարարը ներկայացրեց Պետգնումների կենտրոնի նոր ղեկավարին’

951

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը օգոստոսի 2-ին «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակազմին է ներկայացրել Արթուր Առաքելյանին` որպես կենտրոնի պետի նորանշանակ պաշտոնակատարի, հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ` հուլիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Արա Գյուրջյանն իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից, եւ «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Արթուր Առաքելյանը, ով մինչ այդ հանդիսանում էր ՊՈԱԿ-ի պետի տեղակալը:

 

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի գործ». Տուժող կողմը պնդում է` ոչնչացվել են հանցագործությանն այլ անձանց մասնակցության մասին վկայող ապացույցները’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը հրապարակել է Արցախ այցելությունների պատճառով «անցանկալի անձանց» ցանկը’