‘
Հայտնի են դարձել Անգլիայի Պրեմյեր-լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու խաղացողը, տեղեկացնում է Sky Sports-ը:
Անսվա լավագույն մարզիչ է դարձել «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը, իսկ խաղացող՝ «Սանդերլենդի» հարձակվող Սթիվեն Ֆլետչերը:
Սեպտեմբերին «Էվերթոնը» Մոյեսի գլխավորությամբ վաստակեց 7 միավոր՝ հաղթելով երկու խաղում, մեկ ոչ-ոքի եւ մեկ պարտություն: Այժմ թիմը մրցաշարում զբաղեցնում է 4-րդ տեղը:
Ինչ վերաբերում է Սթիվեն Ֆլետչերին, ապա սեպտեմբերի չորս հանդիպումներում շոտլանդացի հարձակվողը դարձել է 5 գոլի հեղինակ եւ պրեմյեր-լիգայի գլխավոր ռմբարկուների մրցավազքում ներկայումս երկրորդ տեղում է:
‘