‘Ֆյուլե. Եվրամիությունը կշարունակի իր փորձով և հնարավորություններով նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը’

571

Եվրամիությունը կշարունակի իր փորձով և հնարավորություններով նպաստել սառեցված հակամարտությունների կարգավորմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այս մասին Ստրասբուրգում հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում:

«Մենք պետք է ամեն ինչ անենք վստահության ամրապնդման համար: Դրա համար մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրում այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը, որպեսզի գտնենք այդ հակամարտությունների լուծումը»,- ասել է Ֆյուլեն:

Ստրասբուրգում շարունակվում է ձմեռային նստաշրջանը:

Նախորդ հոդվածը‘Shell-ն ու Goldman Sachs բանկը «ամոթալի» մրցանակներ են ստացել Դավոսում’
Հաջորդ հոդվածը‘Իրանում հրապարակավ կտրել են գողի մատները’