‘Ֆյուլե. թափանցիկ ընտրությունները առանցքային են ԵՄ-ՀՀ հարաբերությունների համատեքստում ‘

836

Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի և ԵՄ ընդլայնման հարցով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի պաշտոնական հանդիպումը, որի շրջանակներում երկու կողմերը, ի թիվս մի շարք այլ հարցերի,  անդրադարձել են նաև առաջիկայում կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին:

Ինչպես հաղորդում է ԵՄ լրատվական ծառայությունը, անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին՝ հանձնակատար Ֆյուլեն, մասնավորապես, նշել է, որ  «հաջողված, այսինքն՝ ազատ և թափանցիկ ընտրությունները առանցքային են ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում»:

«Առանց դրա՝ տևական բարեփոխումները, որոնք մենք ցանկանում ենք գրանցել, կարող են ընդհատվել: Ապագա առաջընթացի համար նախքան ընտրությունները՝ առաջիկա ամսվա ընթացքում,  անհրաժեշտ է որոշակի առաջընթաց իրականացնել գործող օրենսդրական դաշտում, ինչպես խորհուրդ է տրված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականներում: Զուգահեռաբար՝ պետք է շարունակել ընտրական օրենսդրության թարմացման երկարաժամկետ գործընթացը»,- նշել է Ֆյուլեն:

Նախորդ հոդվածը’11 մարդ է զոհվել Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն կանգնել է Մոուրինյոյի թիկունքին’