‘Ֆրանսիայի դատարանը հետաձգել է Ստրոս-Կանի գործով դատավճիռը’

575

Ֆրանսիական Դուե քաղաքի վերաքննիչ դատարանը հետաձգել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի գործով դատավճիռը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես հաղորդել են Լիլի դատախազությունում, դատավճիռը կարձակվի դեկտեմբերի 19-ին:

Խոսքը վերաբերում է, այսպես կոչված՝ «Կառլտոնյան գործին»՝ Լիլի բարձրակարգ «Կառլտոն» հյուրանոցում պոռնկության ընդհատակյա ցանցի գործունեության վերաբերյալ հետաքննությանը: Անցյալ տարվա նոյեմբերին  ֆրանսիական իրավապահ մարմինների տրամադրության տակ էր հայտնվել Ստրոս-Կանի և ձերբակալված կավատներից մեկի միջև sms-գրագրությունը: Մամուլ թափանցած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՀ-ի նախկին ղեկավարը կանոնավոր կերպով օգտվել է կանանց վճարովի ծառայություններից և եղել է երեկույթների մշտական հաճախորդը, ընդ որում՝ ոչ միայն Լիլ կատարած այցերի ընթացքում, այլև Փարիզում, Վաշինգտոնում և մի շարք այլ խոշոր քաղաքներում: Հետաքննությունը կասկածներ ունի, որ Ստրոս-Կանն անմիջական մասնակցություն է ունեցել սեքսուալ ծառայությունների  ցանցի ստեղծմանը:

Նախորդ հոդվածը‘Սլավոլյուբ Մուսլին. Մենք հասկանում ենք, որ Մովսիսյանը ամբիցիաներ ունի’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլական թաքնված տեսախցիկը սարսափելի փորձության է ենթարկել իր զոհերին (տեսանյութ)’