‘Ֆրանսիայի նոր ղեկավարությունը կսատարի Թուրքիային՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում’

616

Ֆրանսիայի նոր ղեկավարությունը կփոխի իր դիրքորոշումը Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ և կսատարի Անկարային, այսօր հաղորդել է Milliet թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:

Տեղեկատվության համաձայն՝ անվտանգության քաղաքականությանը նվիրված միջազգային համաժողովում, որը կկայանա Գերմանիայում փետրվարի երկրորդ կեսին, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը իր թուրք գործընկերոջը կհայտնի Ֆրանսիայի նոր դիրքորոշման մասին և նրա հետ կքննարկի մանրամասները:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հիմքերը դրվել են 1964 թ. Անկարայում ստորագրված պայմանագրով: ԵՄ-ի հայտարարության համաձայն՝  2002 թ. ընդունված Կոպենհագենյան  չափանիշները հիմնականն են համարվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: 2002 թվականից Թուրքիան, Կոպենհագենյան չափանիշներին համապատասխան, մի շարք քաղաքական և տնտեսական բարեփոխումներ է իրականացրել: Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններն սկսվել են 2005 թ. և շարունակվում են առ այսօր, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի կառավարությունը կառաջարկի բունդեսթագի ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 22-ին’
Հաջորդ հոդվածը‘Իրանում 5 մարդ մահապատժի է ենթարկվել’