‘Գերմանիայի կառավարությունը կառաջարկի բունդեսթագի ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 22-ին’

705

Գերմանիայի կառավարությունը երկրի նախագահին կառաջարկի առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2013 թ. սեպտեմբերի 22-ին: Նման որոշում է կայացվել իշխող կոալիցիայի՝ նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության գլխավոր քարտուղարի խոսքերին:

«Կուսակցական միության ղեկավարությունը (Անգելա Մերկելի կուսակցական միությունը) և ԱԺԿ-ն (Ազատ ժողովրդավարական կուսակցություն)  համաձայնության են եկել այս հարցի շուրջ կոալիցիոն հանձնաժողովի՝ 2013 թ. առաջին նիստի ժամանակ», — ասել է կուսակցության ներկայացուցիչը:

Ամենայն հավանականությամբ՝ կառավարությունը գալիք շաբաթվա ընթացքում սեպտեմբերի 22-ը պաշտոնապես կներկայացնի որպես ընտրությունների անցկացման օր:

Գերմանական խորհրդարանի լիազորությունների ժամկետը 4 տարի է: Բունդեսթագում ներկայացված լինելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի 5% նվազագույն շեմը:

Նախորդ հոդվածը‘Սենսացիոն կադրեր. Հայրիկյանը՝ մահափորձից վայրկյաններ անց’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի նոր ղեկավարությունը կսատարի Թուրքիային՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում’