‘Ֆրանսուա Օլանդն Ալիեւին հորդորել է վերականգնել Հայաստանի վստահությունը’

767

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ադրբեջանցի իր պաշտոնակցին հորդորել է «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի վստահությունը վերականգնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ հակամարտության խնդրով բանակցությունների ընթացքն ավարտին հասցնելու համար»: Հայտնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքէջը:

Հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ երկու երկրների ղեկավարները վերահաստատել են Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:  

Ուշագրավ է, որ ադրբեջանական ինտերնետ-լրատվամիջոցները, ինչպես նաեւ՝ այդ երկրի նախագահի պաշտոնական կայքը որեւէ կերպ չեն անդրադարձել Հայաստանին վերաբերող Օլանդի հայտարարությանը: Փոխարենը, հարեւան երկրի մամուլում ամենայն մանրամասնությամբ անդրադարձել են Լուվրում Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող՝ իսլամական մշակույթի սրահի՝ այսօր տեղի ունեցած բացման արարողությանը:

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի 19-ին՝ Հայաստան – Չեխիա կանանց ազգային հավաքականների ընտրական հանդիպում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան Կիպրոսի հյուսիսում նավթ է փնտրում’