‘Ֆրիստայլի մրցաշարում եղբայրները ծանր վնասվածքներ են ստացել. Տեսանյութ ‘

903

Ասպենում (ԱՄՆ) ընթացող Ձմեռային էքստրեմալ խաղերում՝ ձնագնացների ֆրիստայլի X-Games մրցաշարում հաղթողի հիմնական հավակնորդները՝ Կալեբ եւ Կոլտեն Մուր եղբայրները ծանր վնասվածքներ են ստացել իրենց մրցելույթների ժամանակ, հաղորդում է  The Daily Mail-ի:

Ավելի ծանր վնասվածքներ ստացել է 25-ամյա Կալեբ Մուրը, որը իր առաջին փորձի ժամանակ կորցրել է ձնագնացի կառավարումը եւ մեքենայի հետ բարձր թեքությունից վայր ընկել: Մարզիկը ուղեղի ցնցում է ստացել, ինչպես նաեւ նրա կրծքավանդակի շրջանում ներքին արյունահոսություն է սկսվել, որը կանգնեցնելու համար նրան շտապ վիրահատել են:

Կալեբի կրտսեր եղբայրը՝ Կոլտենն ավելի հաջողակ է եղել. նա ընդամենը ոտքն է վնասել եւ մեջքի վնասվածքներ ստացել, սակայն վիրահատություն այս դեպքում չի պահանջվել:

Մուր եղբայրները այս մրցաձեւում համարվում են ուժեղագույներից: Նախորդ խաղերում Կալեբը դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Կոլտենը չեմպիոնը էր հռչակվել:

.

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ ոստիկանությունը բանակցում է 6 տարեկան երեխային առևանգած հանցագործի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ու Հայաստանը «բացառիկ» համաձայնագիր կկնքեն’