‘ԱՄՆ-ն ու Հայաստանը «բացառիկ» համաձայնագիր կկնքեն’

1156

ԱՄՆ կառավարությունը ցանկանում է Հայաստանի կառավարության հետ կնքել ժողովրդավարության և կառավարման ոլորտի ծրագրերի աջակցման նոր համաձայնագիր, որն իր տեսակի մեջ բացառիկ կլինի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, այսօր այդ մասին ՀՀ

վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:

Նա նշել է, որ Հայաստանի ժողովրդավարության և կառավարման ոլորտում նախատեսվող օժանդակության նպատակն է խթանել  ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորմանը, օտարերկրյա ներդրումների ավելացմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Նախատեսվող համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագրում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության և կառավարման բարեփոխումներին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել $ 32 մլն ֆինանսական աջակցություն:

«Սա մեր երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության նոր մակարդակ է, որը կարող է նախադեպ դառնալ տարածաշրջանի երկրների համար, քանի որ որևէ այլ երկրի հետ դեռևս նման ծրագիր չենք իրականացնում», — ասել է Քարեն Հիլիարդը: 

Տիգրան Սարգսյանը ողջունել է ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը և նշել, որ կառավարությունը պատրաստ է երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչ մարտի 31-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրիստայլի մրցաշարում եղբայրները ծանր վնասվածքներ են ստացել. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նոր պետքարտուղարը ժամանակին հանդես էր գալիս Ցեղասպանության ճանաչման օգտին’