‘«Звезда»-ի՝ Ուկրաինայում ձերբակալված լրագրողներին հանձնել են ՈւԱԾ-ին’

834

Ուկրաինայի արևելքում Ազգային գվարդիայի մարտիկները ձերբակալել են «Звезда» հեռուստատեսության լրագրողներին և նրանց փոխանցել են ՈւԱԾ աշխատակիցներին, այսօր հաղորդել է Ազգային գվարդիայի մամլո ծառայությունը:

Լրագրողներին կասկածում են ուկրաինական ուժայինների բլոկպոստերը զննելու և տեղեկություններ հավաքելու մեջ:

Նախկինում հաղորդվել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Звезда» հեռուստատեսության լրագրողները անհետացել են Ուկրաինայի Ազգային գվարդիայի կողմից Սլավյանսկի մոտ խուզարկությունից հետո: Օպերատոր Անդրեյ Սուշենկովը և հնչյունային ռեժիսոր Անտոն Մալիշևը գործուղման են եղել Սլավյանսկում, նրանց հետ կապն ընդհատվել է ուրբաթ ցերեկը: Նրանք մեկնում էին՝ լուսաբանելու Պոռոշենկոյի երդմնակալության արարողությունը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կարինե Մինասյանը Սերժ Սարգսյանին խորհուրդներ կտա ‘
Հաջորդ հոդվածը‘Փոխատեղումներ ոստիկանությունում’