ՊՆ-ն կողմ է դպրոցներում ռազմական պատրաստություն դասավանդելու գաղափարին

371

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կողմ է դպրոցներում և ուսումնարաններում նախնական ռազմական պատրաստություն մտցնելու գաղափարին, գրել է «Известия» թերթը՝ հղում անելով պաշտպանության փոխնախարար Վալերի Գերասիմովի՝ «Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հարցին տված պատասխանին։

«Հաշվի առնելով քննարկվող հարցի ակտուալությունը՝ «Նախնական ռազմական պատրաստություն» առանձին առարկա ներմուծելու առաջարկը միջնակարգ հանրակրթական և միջին մասնագիտական կրթության ոլորտում, անշուշտ, ուշադրության արժանի և ընդունելի է»,- ասել է փոխնախարարը։

Ըստ Գերասիմովի՝ նոր առարկա անհրաժեշտ է դասավանդել ուսուցման վերջին երկու տարում և դրան հատկացնել առնվազն 140 ժամ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022-ի մասնակիցները. Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող ամենաուժեղ հավաքականը
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Ուկրաինայում իշխում են Շվոնդերը և շարիկովները