‘ԱԱԾ. Հայաստանի սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանցուն մինչեւ 3 տարվա ազատազրկում է սպառնում’

856

Հայ սահմանապահներն օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցու:

ԱԱԾ մամուլի կենտրոնից Panorama.am-ին հայտնել են, որ նա ձերբակալվել է սահմանն ապօրինի, առանց փաստաթղթերի հատելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով):

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 19-ին Սադախլոյի (Արևելյան Վրաստան) Բուրմա  գյուղի բնակիչ Ալլահվերդի Փելենգովը ձերբակալվել է իր երկու հայազգի ծանոթների հետ վրաց-հայկական սահմանի չեզոք գոտում, որտեղից նրան ուղարկել են Երևան, իսկ նրա ծանոթներին ազատ են արձակել: Վրացական ոստիկանությունը միջոցներ է ձեռք առել  Փելենգովի հարազատների դիմումն ստանալուց հետո:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդը’
Հաջորդ հոդվածը‘Երեւան-Մեղրի ավտոճանապարհի վրա այսօրվանից 4 նոր արագաչափեր կգործեն’